«Նասիոնալ Ասունսիոնի» հարձակվող Ադրիան Բենիտեսը տպավորիչ գոլի հեղինակ է դարձել Պարագվայի առաջնությունում: «Սպորտիվո Լուկենյոյի» դեմ 6-րդ տուրի խաղի վերջնամասում 23-ամյա պարագվայցին մրցակցի դարպասը գրավել է շրջադարձ հարվածով: Բենիտեսը ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը` 2:0 հաշվով: