Ալինա Չառաևան պարտություն է կրել US Open-ի որակավորման փուլում

Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չառաևան չի կարողացել հաղթահարել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության (US Open) որակավորման փուլի արգելքը:

Որակավորման փուլի քառորդ եզրափակչում 24-ամյա թենիսիստուհին 4:6, 4:6 հաշվով պարտվել է շվեյցարացի Սյուզան Բենդեկիին:

Ավելի վաղ US Open-ի որակավորման փուլում պարտվել էր Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը: Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը 159-րդ տեղում է, իսկ Ալինա Չառաևան՝ 108-րդ:

Leave a Comment