Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առևտուրը կտրուկ նվազել է

2026 թվականի հունվար-հուլիսին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 31,2%-ով՝ կազմելով 2,1 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի…

2026 թվականի հունվար-հուլիսին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 31,2%-ով՝ կազմելով 2,1 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։

Ադրբեջանից Ռուսաստան արտահանումն աճել է 3,9%-ով՝ հասնելով շուրջ 750 մլն դոլարի, մինչդեռ Ռուսաստանից ներմուծումը նվազել է 42%-ով՝ մինչև 1,36 մլրդ դոլար։

Ռուսաստանին բաժին է ընկել Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության 7,2%-ը։

Ընդհանուր առմամբ, տարվա առաջին յոթ ամիսներին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 29,2 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 1,3%-ով։

Leave a Comment