«Ուժեղ Հայաստանը» դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունները

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող իրավական գործընթացներին։ Խմբակցությունը…

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող իրավական գործընթացներին։

Խմբակցությունը դրանք որակել է «քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներ»՝ պնդելով, որ իշխանության կողմից տրվող ուղղակի ցուցումները ներթափանցում են իրավական գործընթացների մեջ։

«Սա առանձին անձի կամ ընտանիքի խնդիր չէ, այլ պետական ինստիտուտների անկախությունը խաթարող գործելաոճ»,- ասված է հայտարարությունում։

«Ուժեղ Հայաստանը» նաև խստորեն դատապարտել է գործադիր իշխանության ցանկացած ուղղակի կամ անուղղակի միջամտություն դատական և իրավապահ գործընթացներին։

«Իրավական պետությունը սկսվում է այնտեղ, որտեղ արդարադատությունը ոչ թե իշխանության հրահանգների, այլ օրենքի և արդարության անկախ երաշխավորն է»,- նշել է խմբակցությունը։

Leave a Comment