Ասուլիս տվող Նիկոլը հերթական ցինիկ հայտարարոթունն է արել. հայտարարել է, թե իր խնդիրն է անել այնպես, որ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սարգսյանը, ամսի 1-ը երբ մոտենա, հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ։ «Ինչո՞ւ, որովհետև իրենք պետք է ապրեն թոշակով և իրենց օրինական եկամուտներով, իսկ ինչ ապօրինի ձեռք են բերել, հատիկ առ հատիկ, լումա առ լումա, սենթ առ սենթ, քյաբաբ առ քյաբաբ պետք է վերադարձվի ՀՀ-ին ու ժողովրդին»,-մասնավորապես՝ հայտարարել է երկիրը քյաբաբ առ քյաբաբ Իլհամին տվողը:
Ինչպես գիտեք, Նիկոլը Հայաստանի ոչնչացմանը տանող էպոպեայի հերթական փուլին է նախապատրաստվում՝ նոր Սահմանադրություն, Տիգտարնաշենի թրքացում, որոնց թերևս հաջորդելու են հակառուսական նոր ալքիներ, Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, կարող է նաև ռուսական բազան դուրս բերվել, որից հետո Հայաստանի լինել-չլինելու հարցը դառնալու է բացառապես Էրդողանի խղճից կախ տված խնդիր: Որպեսզի հանրությանը շեղի, ցույց տա, թե իբր հասարակ մարդկանց դարդն է, Նիկոլը գնում է տեսարաններ բեմադրելու ծեծված ճանապարհով։ Նիկոլն իր նմանների վրեժխնդրության զգացողությունն է թերևս քաղաքական կապիտալիզացիայի ենթարկում, որպեսզի կարողանա քողարկել այն պարադոքսալ ու միևնույն ժամանանկ ողբերգական պատկերը, որ հենց իր մեղքով է ստեղծվել Հայաստանում ու դրա շուրջ. խոստանում է հատիկ առ հատիկ հետ բերել նախկինների «գողացածը», մինչդեռ միևնույն ժամանակ գյուղ առ գյուղ և բլուր առ բլուր Իլհամին է հանձնվում պետության իրական և անփոխարինելի հարստությունը՝ հայրենի հողը, փլուզվում է երկրի անվտանգային ճարտարապետությունը, որն առանց այն էլ էապես խարխլված է. Տիգրանաշենը ստանալու թուրքերի նպատակը Հայաստանը կիսելն է:
Նիկոլը, ցավոք, չի հասկանում, որ պետությունը կորցնող ժողովրդին անհնար է երկար կերակրել էժանագին տեսարաններով, քանի որ թեպետ ժամանակավորապես հնարավոր է հասարակության ուշադրությունը շեղել աղմկոտ հայտարարություններով կամ նոր թշնամիներ հորինելով, սակայն անհնար է անվերջ թաքցնել սեփական քաղաքական ձախողումների ակնառու հետևանքները կամ արդարացնել Հայաստանի ներկայիս վիճակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: