Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը անդրադարձել է արհեստական բանականության արագ զարգացման հետևանքներին՝ զգուշացնելով, որ անցումային շրջանը կարող է դառնալ մարդկության պատմության ամենաանկայուն…
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը անդրադարձել է արհեստական բանականության արագ զարգացման հետևանքներին՝ զգուշացնելով, որ անցումային շրջանը կարող է դառնալ մարդկության պատմության ամենաանկայուն ժամանակաշրջաններից մեկը։
Գեյթսի խոսքով՝ այսօր դեռ չկա հստակ ծրագիր, թե ինչպես մեղմել ԱԲ-ի տարածման սոցիալական և տնտեսական հետևանքները։
Նա առանձնացրել է մի քանի հիմնական վտանգ՝ աշխատատեղերի կրճատում, կենսաբանական սպառնալիքների և կիբերհարձակումների աճ, ինչպես նաև մարդկանց քննադատական մտածողության հնարավոր թուլացում։
Առաջին հերթին, ըստ Գեյթսի, ԱԲ-ն կարող է փոխարինել վաճառքի, հաճախորդների սպասարկման, ծրագրավորման և իրավաբանական ոլորտների մի շարք աշխատողների։ Հետագայում, ռոբոտների էժանացմանը զուգահեռ, վտանգի տակ կարող են հայտնվել նաև ֆիզիկական աշխատանք կատարողները։
Գեյթսը միաժամանակ ընդգծել է ԱԲ-ի հսկայական դրական ներուժը։ Ռիսկերը նվազեցնելու համար նա առաջարկում է ուժեղացնել ԱԲ-ի վերահսկողությունը, որոշ աշխատատեղեր վերապահել միայն մարդկանց, ինչպես նաև քննարկել ԱԲ համակարգերի և ռոբոտների հարկման հնարավորությունը։