Շուրջ 7000 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել․ Փաշինյան

«Մեր հանձնառության շրջանակում շուրջ 7000 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր։ Մեր ծրագրում մենք ֆիքսել ենք 10 հազար թիվ, բայց դա մոտավոր հաշվարկ է, այսինքն՝ շահառու կլինեն այդ…

«Մեր հանձնառության շրջանակում շուրջ 7000 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր։ Մեր ծրագրում մենք ֆիքսել ենք 10 հազար թիվ, բայց դա մոտավոր հաշվարկ է, այսինքն՝ շահառու կլինեն այդ նախապայմաններին համապատասխանող բոլոր ընտանիքները»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախից բռնագաղթածների բնակարանային ապահովման ծրագրի մասին։

Նա նշեց, որ առաջիկայում նախատեսվում է ընդունել նաև բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը։

Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարության պլանով նախատեսվում է 800 մլրդ դրամ ուղղել Արցախից բռնագաղթածների բնակարանային ապահովման ծրագրի իրականացմանը։

Վարչապետը նաև հիշեցրեց սահմանամերձ և ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում իրականացվող 16 մլն դրամի բնակարանային աջակցության ծրագրի մասին։

«Այնպես որ, մենք բնակարանային ծրագրերն անում ենք»,- ասաց Փաշինյանը։

Leave a Comment