Ալենն Ուկրաինայի կողքին է – BlogNews.am



Շատերի համար անակնկալ կերպով ԱԽՔ-ի վերածված Սիմոնյան Ալենը, պատասխանելով ռուսական «Дождь»-ի լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել սպասվող համընդհանուր մոբիլիզացիայից խուսափող ու սեփական երկրից հեռացող ռուսներին, դրական պատասխան է տվել ու ասել, որ սահմանին ոչ ոք ոչ մեկին չի հարցնելու, թե ինչու են գալիս Հայաստան: Ալենը վստահեցրել է, որ Հայաստանում ռուսներին սիրով սպասում են ու պատրաստ են ջերմ ընդունելության:
 
Առաջին հայացքից կարող է թվալ, թե Ալենի խոսքերում ոչ մի վտանգավոր կամ դատապարտելի բան  չկա, սակայն իրականում նրա հայտարարության տողատակը բոլորովին այլ է. նա վստահեցնում է, որ Հայաստանը կարող է ապաստան տրամադրել բոլոր նրանց, ովքեր Ուկրաինայի դեմ պատերազմելու, այսինքն՝ սեփական հայրենիքի առաջ ունեցած պարտքը տալու փոխարեն կնախընտրեն փախչել կամ դառնալ դասալիք:
 
Ալենի խոսքերն իրականում արտահայտում են պետության անվտանգային քաղաքականության և աշխարհաքաղաքական կուրսի մասին հստակ ուղերձներ։ Ալենն ակնարկում է, որ Հայաստանը  չի պատրաստվում իրավապահ գործառույթներ իրականացնել ՌԴ իշխանությունների խնդրանքով և պատարստ է դառնալ փախչողների համար ապաստան, ինչը, բնականաբար, դեմ է  կրեմլյան քաղաքականությանը: Ալենը սրանով Արևմուտքին է նաև մեսիջ հղում առ այն, որ այս պայքարում Երևանն Արևմուտքի ու Ուկրաինայի կողմից է:
 
Հետո էլ տրտնջում են, թե ինչու է Մոսկվան արգելել հայկական ապրանքների ներմուծումը: Երբ Ալենի նման մեկը նման կասկածելի հայտարարություններով է հանդես գալիս, Կրմելում կարողանում են հետևություններ անել ու հասկանալ այս ամենի տողատակը։
 
Ուղղակի ափսոս, որ հասարակ ժողովուրդն է տուժում, իսկ Ալենները՝ հարստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment