Քննադատված, բայց սիրված․ ինչու՞ էր Թումանյանին, այդքան սիրում ու գնահատում ժողովուրդը․ «Հայագիտակ»

Թումանյանին գրաքննադատները մեղադրում էին այն բանում, որ նա վերցնում է հայկական, ռուսական կամ որևէ այլ երկրի ժողովրդական հեքիաթ կամ սյուժե, մի փոքր մշակում և փող աշխատում։ Դրան Թումանյանն իրեն հատուկ բարությամբ պատասխանում էր. «Դու՛ք էլ վերցրեք։ Օվկիանոս է ժողովրդական բանահյուսությունը. օգտվե՛ք, մշակե՛ք»։

Իր դստեր խնդրանքով նա նույն կերպ մշակեց նաև մեր էպոսի՝ «Սասունցի Դավիթ» ճյուղը՝ այն հարմարեցնելով երեխաների հոգեբանությանը, բաց թողնելով Դավթի հանդեպ Սառայի խարդավանքն ու Մհերի և Մսրա Մելիքի եղբայր լինելու հանգամանքը։ Դրա համար ևս նրան քննադատեցին, ինչին բանաստեղծը պատասխանեց, որ կան բաներ, որոնք երեխան կարիք չունի իմանալու։ Փոխարենը նա իր մշակման մեջ ներդրեց հայրենասիրության այնպիսի մեծ լիցք, որն ապրում է մինչ օրս։

Չնայած քննադատների անհարկի ու չարամիտ գնահատականներին՝ Թումանյանն իր կենդանության օրոք արդեն ժողովրդի կողմից սիրված ու գնահատված էր, ինչի վառ ապացույցն էին բանաստեղծի 50-ամյակի առթիվ կազմակերպված մեծարանքի բոլոր միջոցառումները։

Leave a Comment