
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Երևանը մինչ այժմ անհրաժեշտ չի համարել ԵԱՏՄ իր գործընկերների հետ համաձայնեցնել եվրոինտեգրման իր ձգտումները։
Զախարովայի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրությունները ի հայտ են բերում «հիմնարար հակասություններ», որոնք պայմանավորված են ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի նորմատիվ-իրավական բազաների անհամատեղելիությամբ։
Նրա խոսքով Երևանը ցուցադրաբար փորձում է «միաժամանակ օգուտներ քաղել Եվրասիական ինտեգրումից և շարժվել դեպի Եվրոմիություն»: «Հայաստանի իշխանությունների նման մարտավարությունը բացահայտ անպարկեշտ է թվում», – նշել է դիվանագետը: