«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր պատգամավոր Իրինա Յոլյանի թեկնածությունը։
ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 102-ը: Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ: Փակ՝ գաղտնի քվեարկության համաձայն՝ Իրինա Յոլյանն ստացավ 38 կողմ, 63 դեմ ձայն:
Ըստ այդմ՝ նա չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
