
ՔՊ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Իրինա Յոլյանի թեկնածությունը։
Փակ՝ գաղտնի քվեարկության արդյունքներով Իրինա Յոլյանը ստացել է 38 կողմ, 63 դեմ ձայն:
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը տեղեկացրեց, որ ներկա պահին չի առաջադրում հանձնաժողովի նածագահի թեկնածու, որին կառաջադրի ԱԺ կանոնակարգ օրենքով և օրենսդրությամբ սահմանված ժամկետում: