Շարունակվել է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածության հարցի քննարկումը

Խորհրդարանն օգոստոսի 27-ին շարունակել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։

Այդ պաշտոնում ընտրելու համար ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է պատգամավոր Իրինա Յոլյանի թեկնածությունը։

Հարցի կապակցությամբ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ խմբակցությունները:

«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ Նա անդրադարձել է վերջին շրջանում երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը նշել է, որ Իրինա Յոլյանը սկզբունքային է և պրոֆեսիոնալ։ «Կարծում եմ՝ մեծամասնությունն էլ ընդառաջ կգնա իր քաղաքական կամքին և պառլամենտարիզմին ու հավանություն կտա մեր թեկնածուին»,- ընդգծել է պատգամավորը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա հակափաստարկներ է ներկայացրել թեկնածուի ելույթում հնչած դիտարկումների վերաբերյալ։

Եզրափակիչ ելույթում Իրինա Յոլյանը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումն

Leave a Comment