Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է իրական բռնաճնշումների սրումը այն քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ, որոնք հանդես են գալիս ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման և ամրապնդման օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։
«Իհարկե, սա ակնհայտորեն հակասում է հայկական հասարակության ակնկալիքին՝ երկկողմ կապերի հետևողական զարգացման վերաբերյալ», — նշել է նա։