
«Եթե ես գրեմ, որ ռազմավարական գործընկերություն է, երբ որ դուք հարցնեք՝ 2022 թվականի սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ը և ՌԴ անվտանգային ոլորտն իրենց պարտականությունները չկատարեցին, ինչո՞ւ չկատարեցին, ես ի՞նչ պատասխանեմ ձեզ»,- այսօր ճեպազրույցում այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ կառավարության 2026-31 թվականների ծրագրում Հայաստանի և ՌԴ-ի ռազմավարական դաշինք լինելու մասին խոսք չկա, խոսվում է միայն գործընկերային հարաբերությունների մասին։