«Իրավապահ համակարգում դրանց «խլուրդ» են ասում, չէ՞, որ ներսից ինֆորմացիա են դուրս տալիս։ Չկասկածեք, իրենց հետևից էլ կգնանք։ Ես ասացի արդեն, չէ՞, չեմ նախանձում իրենց»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իրավապահ համակարգից տեղեկության հնարավոր արտահոսքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ իրավապահ համակարգի առջև խնդիր է առաջադրել՝ գտնել այդ անձին․ «Եթե կոնկրետ ժամկետում չգտաք, ուրեմն ես ում նայեմ, ասելու եմ՝ ուրեմն նա է, ու այնտեղ, որտեղ իմ որոշումների տիրույթում է, որոշումներ եմ կայացնելու»,- շեշտել է վարչապետը։
Նա հավելել է, որ իրեն պետք են անուններ և ապացույցներ․ «Եթե այդ անուններն ու ապացույցները չեղան, ուղիղ ասում եմ․ իրավապահ համակարգի՝ իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում զանգվածային ազատումներ են լինելու։ Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու՝ ազատել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
