Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի Կանպուր քաղաքի մոտակայքում երկտեղանոց ուսումնական ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է Hindustan Times-ը:
Մեկ օդաչու մահացել է, երկրորդը վիրավորվել է և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Դեպքի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն տրամադրվել։