
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների ու սողանքների հետևանքով զոհվածների ընտանիքներին:
«Խորապես վշտացած ենք Նեպալում և Չինաստանում մոլեգնող սարսափելի ջրհեղեղների լուրերից, որոնց հետևանքով կան բազմաթիվ զոհեր և ավերածություններ: Անկեղծ ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին և աղոթում բոլոր տուժածների շուտափույթ ապաքինման համար»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:
Deeply saddened by the news of the horrible flash floods that struck Nepal & China, causing so many fatalities and devastation. Sincere condolences to the families of all the victims, with prayers for the swift recovery of all those affected.@MofaNepal @MFA_China
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) August 27, 2026
Տես նաև՝ Ջրհեղեղ Նեպալում և Տիբեթում. ավելի քան 160 զոհ և 500 անհետ կորած զբոսաշրջիկ