Հայ բժիշկները պետական պարգևների են արժանացել Ռուսաստանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Մոսկվայի Ն. Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Միքայել Աբգարյանը պարգևատրվել է Լուկա Ղրիմսկու մեդալով։

Պարգևը շնորհվում է առողջապահության ոլորտում ունեցած ծառայությունների և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։

ՌԴ նախագահի մեկ այլ հրամանագրով Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի բաժանմունքի վարիչ Վահան Բոխյանին շնորհվել է «Ռուսաստանի վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչումը։

The post Հայ բժիշկները պետական պարգևների են արժանացել Ռուսաստանում appeared first on Alphanews.

Leave a Comment