Կառավարության նիստի օրակարգում այսօր 26 հարց է

ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 27-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է ընդգրկված է 26 հարց, որոնցից 21ը՝ չզեկուցվող, 1՝ գաղտնի, 4՝ զեկուցվող։

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

Զեկուցվող հիմնական հարցերն են՝

  • «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին,
  • «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
  • «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,
  • «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին,

Չզեկուցվող հարցերն են՝ 

  • Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և (կամ) հումքի ու նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
  • Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԵՎՐՈԹԵՐՄ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ԵՎՐՈԹԵՐՄ» փակ բաժնետիրական ընկերության, «ԱՐՄԵՆԻԱՆ ԼԻԶԻՆԳ ՔԱՄՓՆԻ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին,
  • Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և (կամ) հումքի ու նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՄ ԼՅՈՒՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
  • Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԿՆՅԱԶՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի N 757-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
  •  Գույք նվիրելու մասին,
  •  Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 29-ի N 663-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
  •  Գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 15-ի N 589-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
  •  Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1796-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
  • Արմեն Սերոբի Գալաջյանին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1293-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
  •  Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի մասին,
  •  «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություն և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանն արտաբյուջետային ավանդային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին,
  • Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի «Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հանրապետական նշանակության հուշարձանը տեղափոխելու մասին,
  • «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու մասին,
  • «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի N 230-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

 

 

Leave a Comment