Ռեզիդենտության ցենզը՝ պարտադիր․ ՆԳ նախարարն առաջիկա փոփոխությունների մասին

ՀՀ ներքին գործերի նախարարությունը մշակում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի առանցքային նպատակը քաղաքացիության ինստիտուտի վերարժևորումն է և պետության ու անհատի միջև կայուն իրավական կապի հաստատումը։

«Առանցքը մեր ընդհանուր ընկալման դա է, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների տեսանկյունից նոր որակ պիտի ունենանք։ Ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր», — հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Leave a Comment