Նեպալում հուժկու ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 162 մարդ, ևս 93-ը տուժել են։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները։
Անհետ կորած են համարվում առնվազն 466 օտարերկրացիներ՝ 28 երկրներից, ինչպես նաև 113 Նեպալի քաղաքացիներ։
Ջրհեղեղը տեղի է ունեցել Նեպալի հյուսիսային շրջաններում։ Նախնական տվյալներով՝ դրա պատճառը կարող էր լինել Նեպալ-Չինաստան սահմանին ձյունաքարային սողանքի հետևանքով առաջացած հսկայական ջրային հոսքը։ Ջրհեղեղից առավել տուժել են Բհոտե-Կոշի գետի հովտում գտնվող մի շարք շրջաններ, որտեղ ջրի հոսքերը ավերել են բնակելի շենքեր, ճանապարհներ և կամուրջներ։
Երկրի ենթակառուցվածքներին հասցված վնասը գնահատվում է առնվազն 200 մլրդ նեպալյան ռուփի կամ մոտ 1,3 մլրդ դոլար։ Ըստ իշխանությունների՝ հիմնական վնասը հասցվել է ճանապարհներին ու կամուրջներին, վնասվել են նաև 14 հիդրոէներգետիկ օբյեկտներ։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փրկարարական գործողություններում ներգրավվել է 15 ուղղաթիռ, իսկ Նեպալի իշխանությունները փորձում են գնահատել աղետի ամբողջական մասշտաբները։