Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին սպառնում է 2 տարվա ազատազրկում

Անգլիացի հարձակվող Ռահիմ Սթերլինգը կարող է երկու տարով ազատազրկվել վտանգավոր վարման և բժշկական զննումից հրաժարվելու համար, հաղորդում է The Sun-ը։

Մինչև հուլիսի 1-ը 31 ամյա Սթերլինգը խաղում էր նիդերլանդական «Ֆեյենորդում», իսկ այժմ ակումբ չունի։ Մայիսին նա Անգլիայում ձերբակալվել էր թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու համար: Lamborghini մակնիշի մեքենայով Հեմփշիրի M3 մայրուղում նա բախվել էր արգելապատնեշին: Ոստիկանությունը ձերբակալել էր ֆուտբոլիստին՝ մեղադրելով նրան թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու, վտանգավոր վարելու, C դասի թմրանյութ պահելու և թմրամիջոցների թեստ հանձնելուց հրաժարվելու մեջ։ Հետագայում նա գրավի դիմաց ազատ էր արձակվել մինչև հետաքննության ավարտը։

Սթերլինգը «Ֆեյենորդից» բացի խաղացել է «Չելսիում», «Արսենալում», «Մանչեսթեր Սիթիում», «Լիվերպուլում» և Անգլիայի ազգային հավաքականում։

Leave a Comment