Օգոստոսի 27-ի երեկոյան Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը կնվազի։
Երևանի առանձին հատվածներում երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ցերեկը սպասվում է +32-ից +34 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն օդի ջերմաստիճանը կտատանվի +21-ից +25 աստիճանի սահմաններում։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +20-ից +24, նախալեռնային շրջաններում՝ +28-ից +31 աստիճան տաքություն։
Գեղարքունիքի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի +20-ից +24 աստիճան։
Լոռու մարզում ցերեկը սպասվում է +20-ից +25 աստիճան տաքություն։
Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +21-ից +25, հովտային շրջաններում՝ +26-ից +30 աստիճանի։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +20-ից +24, նախալեռնային շրջաններում՝ +27-ից +32 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ջերմաստիճանը կտատանվի +30-ից +33, հովտային շրջաններում՝ +31-ից +34 աստիճանի սահմաններում։
Արմավիրի մարզում ցերեկը սպասվում է +31-ից +34 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկային ջերմաստիճանը կլինի +21-ից +25, նախալեռնային շրջաններում՝ +30-ից +34 աստիճան։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +20-ից +23, նախալեռնային շրջաններում՝ +25-ից +29, հովտային շրջաններում՝ +31-ից +35 աստիճան տաքություն։
Արցախում սպասվում է մինչև +27 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։