Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

26 Օգոստոսի, 2026

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի էր և գիտենք, որ սկսել է դեռ նախընտրական շրջանից, ավելի ուշ՝ հետընտրական շրջանում, տեսանք նաև այլ ընդդիմադիր մեծ խմբակցության ղեկավարների կալանավորում և հետո տնային կալանք մի դեպքում, մյուս դեպքում՝ շարունակում է կալանավորում լինել։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ակտիվիստ Նարե Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Leave a Comment