ԱԱԾ–ականների գալու մասին իմացել եմ. թող իրավապահները զբաղվեն նրանով. Լևոն Քոչարյան

ԱԱԾ–ականների գալու մասին իմացել եմ Նիկոլ Փաշինյանից, թող իրավապահները զբաղվեն նրանով, այս մասին լրագրողներին ասել է Լևոն Քոչարյանը։ «Ես ուզում եմ հանցագործության մասին հաղորդում տալ․ իսկապես գիտեի…

ԱԱԾ–ականների գալու մասին իմացել եմ Նիկոլ Փաշինյանից, թող իրավապահները զբաղվեն նրանով, այս մասին լրագրողներին ասել է Լևոն Քոչարյանը։

«Ես ուզում եմ հանցագործության մասին հաղորդում տալ․ իսկապես գիտեի, որ գալու են, ու դա իմացել եմ Նիկոլ Փաշինյանից։ Ինքն այդ մասին խոսել է թե՛ նախընտրական շրջանում, թե՛ հատկապես վերջում ԱԺ ամբիոնից։ Այնպես որ առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով, որ նախօրոք տեղեկություն է հայտնում գործով մանրամասների հետ կապված»,- Հակակոռուպցիոն դատարանի մոտ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նշենք, որ դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության հարցը։

Leave a Comment