Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին՝ Շողակաթ բնակավայրի մոտակայքում, տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա 9 տուժած, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգն ստացվել է ժամը 16։35-ին, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Ըստ ՆԳՆ-ի՝ բախվել են Tesla և Ford մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է, իսկ Tesla մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց։
