Նեպալում ջրհեղեղը մոտ 1,3 միլիարդ դոլարի վնաս է հասցրել երկրին

Նեպալի ենթակառուցվածքների նախարար Սունիլ Լամսալը հայտնել է, որ Նեպալի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղը մոտավորապես 200 միլիարդ նեպալական ռուփիի (1,3 միլիարդ դոլար) վնաս է պատճառել երկրին։

«Մենք տեղեկություն ենք ստացել, որ ենթակառուցվածքներին հասցված վնասը կազմում է շուրջ 200 միլիարդ ռուփի»,- ասել է նախարարը:

Ջրհեղեղը զգալի վնաս է հասցրել ճանապարհներին և կամուրջներին։

Հիշեցնենք՝ Չինաստանի հետ սահմանակից Ռասուվա շրջանին հզոր ջրհեղեղ է պատուհասել՝ Տիբեթի լեռներից հոսող Բհոտե Կոշի գետի ջրի մակարդակի կտրուկ բարձրացման հետևանքով։ Այն լուրջ ավերածությունների պատճառ է դարձել։ Այս պահի դրությամբ հաղորդվում է 95 զոհի մասին, անհետ կորած է համարվում ավելի քան 380 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 291 օտարերկրյա քաղաքացի։ Ըստ Նեպալի արտաքին գործերի նախարարի՝ գետի վարարումը պայմանավորված է եղել երկրաշարժով և դրան հաջորդած սողանքով։ Փորձագետները չեն բացառում, որ ջրհեղեղը կարող էր հրահրվել սառցադաշտային լճի պատնեշի փլուզմամբ։

 

Leave a Comment