Կառավարությունը որևէ լիազորություն և Սահմանադրությամբ ամրագրված իրավասություն չունի եկեղեցու բարենորոգությունը կառավարության ծրագրի մաս դարձնելու, իր հայեցողությամբ եկեղեցականներին «առաջարկներ» և պահանջներ պարտադրելու, հայտարարել է Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը։
Խուրհուրդը շեշտել է նաև, որ Ազգային ժողովն իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման։
«Հայոց Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով, սպառնալիքներով և նման կամայականություններով»,- ասվում է հայտարարության մեջ։
