Օգոստոսի 27-28-ին տեղի կունենա Լուսնի մասնակի խավարում, որի գագաթնակետին Երկրի ստվերը կծածկի Լուսնի մակերեսի 96.2%-ը։ Խավարումը առավելագույն փուլին կհասնի օգոստոսի 28-ին: Լուսնի միայն փոքր հատվածը կմնա արևի ուղիղ լույսի տակ, իսկ մնացած մասը կարող է ստանալ կարմրավուն-նարնջագույն երանգ՝ ստեղծելով գրեթե «արյունոտ Լուսնի» տեսք։
Խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային և Հարավային Ամերիկայից, Եվրոպայից և Աֆրիկայից։ Եվրոպայում այն կդիտվի օգոստոսի 28-ի վաղ առավոտյան, սակայն որոշ վայրերում Լուսինը մայր կմտնի մինչև խավարման ավարտը։ Լուսնային խավարումը դիտելու համար հատուկ սարքավորում անհրաժեշտ չէ․ այն կարելի է դիտել անզեն աչքով։ Ավելի մանրամասն դիտարկման համար կարելի է օգտագործել հեռադիտակ կամ աստղադիտակ։
