Ջրհեղեղ Նեպալի և Տիբեթի սահմանին. ավելի քան 90 մարդ զոհվել է, կան հարյուրավոր անհետ կորածներ

Նեպալում Տիբեթի սահմանի մոտ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 95 մարդ: Հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ 291 օտարերկրյա զբոսաշրջիկ, անհետ կորել են: Ջրհեղեղը նաև ավերածություններ է առաջացրել Չինաստանի կողմից վերահսկվող Տիբեթում:

Նեպալի զբոսաշրջության վարչության տվյալներով՝ օգոստոսի 26-ին, չորեքշաբթի օրը, ջրհեղեղից տուժած տարածաշրջանում ճանապարհորդող առնվազն 384 զբոսաշրջիկ անհետ կորել է: Նրանցից 291-ը օտարերկրացիներ էին, այդ թվում՝ ավելի քան 100 Հնդկաստանի քաղաքացիներ, 17 մալայզիացիներ և 12 Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:

Անհետ կորածների թվում են Հարավային Կորեայի ութ քաղաքացիներ, որոնք աշխատել են Ռասուվա շրջանում հիդրոէլեկտրակայանի կառուցման վրա, հաղորդում է Yonhap-ը:

AFP-ի և Reuters-ը՝ հղում անելով Նեպալի ոստիկանությանը, հայտնել են 95 մարդու մահվան մասին։

Նախնական տվյալներով՝ ջրհեղեղն առաջացել է սողանքից, որն իր հերթին առաջացել է չորեքշաբթի առավոտյան՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 8:37-ին տեղի ունեցած երկրաշարժից, ասել է Նեպալի արտաքին գործերի նախարար Շիշիր Խանալը։

Leave a Comment