Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի. այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ռասուվա շրջանի ոստիկանությանը։

«Զոհերի թիվը հասել է 95-ի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Չինաստանի հետ սահմանակից Ռասուվա շրջանին հզոր ջրհեղեղ է պատուհասել՝ Տիբեթի լեռներից հոսող Բհոտե Կոշի գետի ջրի մակարդակի կտրուկ բարձրացման հետևանքով։ Այն լուրջ ավերածությունների պատճառ է դարձել։ Անհետ կորած է համարվում ավելի քան 380 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 291 օտարերկրյա քաղաքացի։

Ըստ Նեպալի արտաքին գործերի նախարարի՝ գետի վարարումը պայմանավորված է եղել երկրաշարժով և դրան հաջորդած սողանքով։ Փորձագետները չեն բացառում, որ ջրհեղեղը կարող էր հրահրվել սառցադաշտային լճի պատնեշի փլուզմամբ։

Leave a Comment