Հորմուզի նեղուցի եկամուտները կբաժանվեն Իրանի և Օմանի միջև

Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավարկությունից ստացվող եկամուտները կիսելու մասին: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական…

Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավարկությունից ստացվող եկամուտները կիսելու մասին: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։

Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր Օմանի հետ Հորմուզի նեղուցով նավարկության համար ժամանակավոր միջանցք ստեղծելու և երթուղու համատեղ ականազերծման աշխատանքների մասին:

«Այդ բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ նեղուցի ջրերում կողմերից յուրաքանչյուրի, ինչպես նաև Իրանի և Օմանի եկամուտների մասնաբաժինների վերաբերյալ», – հայտարարել է Մոհեբին:

Նա հավելել է, որ նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ-ն կընդունի իրանական պայմանները:

Թեհրանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի բացման համար պայման է հանդիսանում ԱՄՆ-ի կողմից հակամարտության դադարեցման մասին հուշագրի, մասնավորապես՝ ծովային շրջափակման վերացմանը վերաբերող դրույթների կատարումը և «բոլոր ճակատներում» մարտերի դադարեցումը:

Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Մինչև իրավիճակի սրացումը նեղուցով տեղափոխվում էր նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդ մասը։

Վերջին օրերին Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների ինտենսիվությունը զգալիորեն նվազել է՝ անցնում են հատուկենտ նավեր, իսկ նավթ և գազ տեղափոխող խոշոր նավերը գործնականում չեն օգտվում նեղուցից։

Leave a Comment