«Միանգամից ՔՊ նիստերում կալանքի հարցը քննարկեք»․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը ԱԺ ամբիոնից իշխանությանն առաջարկել է լուծարել դատական համակարգը և ՔՊ վարչության նիստերում քվեարկությամբ որոշել կալանավորման թույլտվությունները՝ պետբյուջեից միջոցներ տնտեսելու համար։
Պատգամավորն այս «կիսահումորային առաջարկն» արել է Քոչարյանների ընտանիքի անդամների ձերբակալությունների ֆոնին՝ ընդգծելով, որ եվրոպական և ոչ մի երկրում հնարավոր չէ միաժամանակ գլխավորել Հակակոռուպցիոն կոմիտեն և իրականացնել ընտանեկան ձերբակալություններ
