Ռետկլիֆի՝ Մոսկվա կատարած այցից «կարող է ինչ-որ բան ստացվել». Թրամփ

Ռետկլիֆի՝ Մոսկվա կատարած այցից «կարող է ինչ-որ բան ստացվել». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ԿՀՎ (CIA) ղեկավար Ջոն Ռետկլիֆի այցը Մոսկվա և հայտարարել, որ դրանից «կարող է ինչ-որ բան ստացվել»

ԱՄՆ նախագահը Ջոն Ռետկլիֆի ուղևորությունը Ռուսաստան անվանել է «սովորական աշխատանքի  մաս» և հերքել ենթադրությունները, թե այն կապված է ՆԱՏՕ-ի վճռականության ստուգման, Իրանի դեմ պատժամիջոցների կամ Մեծ Բրիտանիայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման հետ։

Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն աշխատում է Ուկրաինայում պատերազմն ավարտելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Ռետկլիֆի՝ Մոսկվա կատարած այցից «կարող է ինչ-որ բան ստացվել»։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել էր Ջոն Ռետկլիֆի՝ Մոսկվա այցին, նշելով, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում չի եղել. «Ես ձեզ միայն կարող եմ ասել, որ տեղի են ունեցել շփումներ հատուկ ծառայությունների գծով»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment