Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան

Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան: Այս մասին 24News-ին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, հավելելով, որ բուն նիստի ժամը հայտնի…

Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան: Այս մասին 24News-ին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, հավելելով, որ բուն նիստի ժամը հայտնի չէ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր։ Քոչարյանի մոտ արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում, ինչի պատճառով հրավիրվել է շտապօգնություն։

Հետագա հետազոտության նպատակով նա տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն։

Հիշեցնենք` Հակակոռուպցիոն դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդի Սեդրակ Քոչարյանը բերման էին ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Իրավապահ մարմինները խուզարկել էին Քոչարյաններին պատկանող մի շարք գույքեր, կապարակնքվել էին բիզնես տարածքներ։ Խուզարկվել էր նաև պատգամավոր Լևոն Քոչարյանի տունը։

Leave a Comment