Ռոբերտ Քոչարյանին տարել են դատարան

Ռոբերտ Քոչարյանին տարել են դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է դատարան՝ խափանման միջոց ընտրելու համար. Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն դատարանից։

«Հայտնում ենք, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռ.Ք.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, ինչպես նաև մեղադրյալ Ռ.Ք.-ն ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարան»,- հայտնեցին նախաքննական մարմնից:

Հիշեցնենք՝ Քոչարյանը երեկ ձերբակալվել և տեղափոխվել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից, սակայն, շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment