52-ամյա տղամարդը կացնով հարձակվել է 2 երեխաների վրա


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խաբարովսկի երկրամասում ոստիկանությունը ձերբակալել է երկու երեխաների վրա հարձակման մեջ կասկածվող 52-ամյա տղամարդուն, հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի խոսնակ Իրինա Վոլկը։

Դեպքը տեղի է ունեցել Գորկի գյուղում։ Նախնական տեղեկություններով՝ տղամարդը կացնի կոթով հարվածել է 8-ամյա տղային և 16-ամյա աղջկան։

Իրավապահները կասկածյալին հայտնաբերել և ձերբակալել են նրա բնակության վայրում։ Նշվում է, որ տղամարդը նախկինում ևս պատասխանատվության է ենթարկվել ծանր հանցագործությունների համար։

Ձերբակալությունից հետո տղամարդը փոխանցվել է քննչական մարմիններին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Past.am-ը կհետևի գործի հետագա զարգացումներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment