Ռուսաստանի լոգիստիկական զիջումը խոչընդոտելու մասին Երևանի պնդումները կեղծ են. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է, որ իրականությանը չեն համապատասխանում Երևանի այն պնդումները, թե ռուսական զիջումն իբր խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է, որ իրականությանը չեն համապատասխանում Երևանի այն պնդումները, թե ռուսական զիջումն իբր խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը լոգիստիկ նախաձեռնություններին։

«Երևանի այն փաստարկները, թե իբր ռուսական զիջումը խոչընդոտում է Հայաստանին մասնակցել լոգիստիկ նախաձեռնություններին, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը», – հայտարարել է նախարարությունը։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է, որ տվյալ խնդրի վերաբերյալ բոլոր պարզաբանումները տրամադրվել են տարբեր մակարդակներով։ Այնուամենայնիվ, հայկական կողմը դժվարանում է հակափաստարկներ առաջադրել։

ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ Արևմուտքը Հայաստանի հանդեպ շանտաժի քաղաքականություն է իրականացնում, ինչը լիովին բխում է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու նրանց անբարեխիղճ մտադրություններից։ 

Leave a Comment