Հայտնի է «Արարատ-Արմենիա»-«Ունիվերսիտատեա Կրայովա» պատասխան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» պատասխան հանդիպումը կսպասարկի Լիտվան ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դոնատաս Ռումշասը։ Նրա օգնականները կլինեն Ալեքսանդր Ռադիուշը և Դովիդաս Սուժիեդելիսը, չորրորդ պաշտոնյան կլինի Ռոբերտաս Շմիտասը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն լեհեր Տոմաշ Կվյատկովսկին և Պյոտր Ուրբանը։

«Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին «Հանրապետական» մարզադաշտում։

Leave a Comment