Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկությունն «ապօրինի» է եղել․ փաստաբանը բողոք է ներկայացրել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին հայտնել է փաստաբան…

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսյանը։

Փաստաբանը պնդում է, որ Լևոն Քոչարյանի բնակարանում իրականացված խուզարկությունը փաստացի վկայում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին։

«Մինչ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկության կատարումը՝ այդ կերպ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելը, ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում պետք է ներկայացներ միջնորդագիր Լևոն Քոչարյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ, ինչը, սակայն, չի կատարվել, ուստի երեկվա ամբողջ գործընթացը կրել է անօրինական բնույթ»,- հայտարարել է Ալեքսյանը։

Փաստաբանը նաև պնդել է, որ խուզարկությունը թույլատրող դատարանի որոշումը հիմնված է բացառապես օպերատիվ տվյալների վրա, որոնք, ըստ նրա, ստուգված և պատշաճ գնահատված չեն։

Ալեքսյանի գնահատմամբ՝ այս հանգամանքը ևս խուզարկությունը թույլատրող դատական որոշումն ապօրինի է դարձնում։

Leave a Comment