
«Ես դեմ եմ, որ ՀՀ թիվ մեկ ամբիոնն օգտագործվի ատելության խոսք, հայհոյանք, լուտանք տարածելու համար»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Իրինա Յոլյանը: «Այդ խոսքը մտնում է դպրոց, ԶՈՒ, ու մենք տեսնում ենք, թե ատելության պառակտիչ խոսքը որտեղ է մեզ հասցնում»,- հավելեց նա:
Հիշեցնենք՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տարածքայի կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Իրինա Յոլյանի թեկնածությունը: Ընթանում է հարցերի փուլը: