Ռուսաստանը և Ուկրաինան պատրաստվում են գերիների նոր խոշոր փոխանակման

Ռուսաստանը և Ուկրաինան պատրաստվում են գերիների նոր փոխանակման, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան և Կիևը պատրաստվում են ևս մեկ բավականին մեծ փոխանակման։ Կողմերը ներկայումս համաձայնեցնում են ցուցակները։

Օգոստոսի 24-ին հայտարարվեց, որ Բելառուսում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև քաղաքացիների «10-ը 10-ի դիմաց» փոխանակում։ 10 ուկրաինացի քաղաքացիներին փոխանակել են 10 ռուս զինծառայողների հետ։

Մինչ այդ փոխանակում տեղի էր ունեցել օգոստոսի 19-ին, երբ Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ փոխանակեցին «103-ը 103-ի դիմաց» բանաձևով։ Ազատ արձակված ռուս զինծառայողները տեղափոխվել են Բելառուս, որտեղ նրանց հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Այնուհետև նրանք տեղափոխվել են Ռուսաստան՝ հետագա վերականգնողական բուժման համար։

Ավելի վաղ Լանտրատովան հրապարակել էր Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների ցուցակը, որոնց Ռուսաստանը պատրաստ է փոխանակել։

Leave a Comment