Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը պարգևատրվել է Ազատության շքանշանով։
Այս մասին ասվում է Վլադիմիր Զելենսկու հրամանագրում։
«Մարդկային կյանքի և ազատության պաշտպանության, ինչպես նաև Ուկրաինայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման գործում անձնական ակնառու նվաճումների համար Ազատության շքանշանով պարգևատրել Իլոն Մասկին՝ ձեռնարկատիրոջը, ինժեներին և SpaceX-ի և Tesla-ի (ԱՄՆ) գործադիր տնօրենին», – ասվում է հրամանագրում։
Ազատության շքանշանը Ուկրաինայի բարձրագույն պետական պարգևն է, որը շնորհվում է պետության ինքնիշխանության և անկախության ամրապնդման գործում ակնառու նվաճումների համար։
Մասկը շարունակում է պնդել լարվածության սրման ռիսկերի մասին և կարծում է, որ ժամանակն է, որ երկու կողմերն էլ հաշտվեն։