Պակիստանում հրդեհի հետևանքով մահացել է առնվազն 14 նորածին

Պակիստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի պատճառով մահացել է առնվազն 14 նորածին, հաղորդում է Geo TV-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրներին։

«Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի (PIMS) գինեկոլոգիայի բաժանմունքում բռնկված հրդեհից մահացել է առնվազն 14 նորածին», – հաղորդում է հեռուստաալիքը։

Geo-ի տվյալներով՝ հրդեհը սկսվել է մայրաքաղաք Իսլամաբադի հիվանդանոցում օդորակիչի կոմպրեսորի պայթյունից հետո։

Leave a Comment