Սև ծովից «տհաճ» ցիկլոն է գալիս. Հայաստանի եղանակը կփոխվի


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում առաջիկա օրերին եղանակը կտրուկ կփոխվի․ Սև ծովից դեպի տարածաշրջան է շարժվում ցիկլոն, որը հանրապետության տարածքում կպահպանվի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։

Վերջին երեք օրերին Հայաստանը գտնվել է Իրաքի շրջաններից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության տակ։ Դրանք հատկապես զգալի են եղել Արարատյան դաշտում, նախալեռնային գոտում և Երևանում։

Սակայն օգոստոսի 27-ի երեկոյից իրավիճակը կփոխվի։ Տաք օդային հոսանքները կնահանջեն, իսկ դրանց փոխարեն տարածաշրջան կներթափանցի Սև ծովից եկող ցիկլոնը։

Անձրև, ամպրոպ և կարկուտ

Օգոստոսի 27-ի երեկոյից, ինչպես նաև օգոստոսի 28-31-ը գիշերային և հետկեսօրյա ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև ամպրոպային անձրևներ։

Առանձին հատվածներում անձրևները կարող են լինել հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 20-25 մ/վրկ-ի։

Ջերմաստիճանը կնվազի մինչև 9 աստիճանով

Եղանակի փոփոխությանը զուգահեռ հանրապետությունում կնվազի նաև օդի ջերմաստիճանը։ Օգոստոսի 27-30-ին՝ օգոստոսի 26-ի համեմատ, ցերեկային ջերմաստիճանը Հայաստանի ամբողջ տարածքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Այսպիսով, շոգ օրերից հետո Հայաստանը մտնում է ավելի զով և անկայուն եղանակային շրջափուլ։

Past.am-ը կհետևի եղանակային փոփոխություններին և առաջիկա օրերի նոր կանխատեսումներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment