
Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի՝ Իսլամաբադում գտնվող ծննդատան բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով 15 նորածին է զոհվել։ Միայն մեկ երեխայի է հաջողվել փրկել։ Այս մասին, հղում կատարելով պաշտոնյաներին, հաղորդում է Geo հեռուստաալիքը։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով մոտ 06:45-ին (Երևանի ժամանակով՝ 04:45-ին)։ Դեպքի պատճառը դարձել է երրորդ հարկի հիվանդասենյակում տեղադրված օդորակիչի կոմպրեսորի պայթյունը։