Պարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում (Video)



Հյուսիսային ավտոկայանի հարակից տարածքում երեխան գրկին մի քաղաքացի մոտեցել է պարեկային ծառայողներին և հայտնել, որ երեխայի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:



Պարեկներն անմիջապես ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment