«Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ-ի հնարավորությունները»․ Վոլոդին

«Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ-ի հնարավորությունները»․ Վոլոդին

Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի շարժվել եվրոինտեգրման ուղղությամբ, սակայն այդ դեպքում չպետք է օգտվի ԵԱՏՄ-ի հնարավորություններից։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա ցանկություն է հայտնել, որ Հայաստանը դադարի վարել, իր բնորոշմամբ, կեղծ քաղաքականություն և ԵԱՏՄ անդամներին անկեղծորեն ներկայացնի իր հետագա քայլերը։ «Եթե Հայաստանն օրենք է ընդունում Եվրոմիությանն անդամակցելու մտադրության մասին, ապա ինչո՞ւ է օգտագործում ԵԱՏՄ-ի հնարավորությունները։ Ինչո՞ւ է խաբում կառույցի անդամներին։ Դա ցինիկություն է և սխալ։ Պարզապես ասեք՝ դուք գնում եք Եվրոմիություն. գնացեք, բայց այդ դեպքում այստեղ պետք չէ արտոնություններ ստանալ»,- նշել է նա։

Leave a Comment