Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը, որը հայտարարում է Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին, սակայն միևնույն ժամանակ օգտվում է ԵԱՏՄ հնարավորություններից, ցինիկ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Կցանկանայի, որ ՀՀ-ն ստախոս քաղաքականություն չվարեր, որովհետև եթե ՀՀ-ն օրենք է ընդունում Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին, ապա ինչո՞ւ եք օգտվում ԵԱՏՄ հնարավորություններից։ Ինչո՞ւ եք խաբում դրա անդամներին։ Դա ցինիկ է, դա սխալ է։ Վերցրեք և ասեք՝ դուք գնում եք Եվրամիությո՞ւն։ Գնացեք։ Բայց այդ դեպքում այստեղ չպետք է արտոնություններ ստանաք», — «Вести»-ին տված հարցազրույցում ասել է Վոլոդինը։